Այսօր Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում ընթանում էին թեժ իրադարձություններ բերետավորների մասնակցությամբ. քանդվում էին քաղաքացիների սեփականություն հանդիսացող խանութներ, տաղավարներ։
Նրանց օգնության եկած ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին էլ իշխանության ներկայացուցիչները հակազդում էին, թե իբր վերջինս ժամանել է այդտեղ քանդումից (ապամոնտաժումից) պաշտպանելու աներոջ բենզալցակայանը։
Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս հսկա` փաստորեն ապօրինի կառույց֊բենզալցակայանը հզոր տերեր է ունեցել։
Օրինակ` ոչ վաղ անցյալում բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ լուսահոգի տնօրեն Գեորգի Կուտոյանի հորաքրոջը` Նաիրա Կուտոյանին և նրա ամուսնուն` ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա Արսեն Քամալյանին։ Հետագայում այն անվանափոխվել է` համենայնդեպս նաև թղթերով։