Մամուլ 3 օր առաջ - 08:32 14-10-2026

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՊՆ նախարարի հրահանգով դիմում է գնացել ՀՀ քննչական կոմիտե, և դիմումով ՊՆ-ն նախաքննական մարմնից կոնկրետ տվյալներ է պահանջել, թե բանակում քանի ինքնասպանության դեպք է եղել, և քանի դեպք է արձանագրվել ինքնասպանություն քաղաքացիական կյանքում։ Իրավապահները այս դիմումի նպատակը ներքին կարգով ցանկացել են պարզել, և նրանց բացատրել են, որ այս քայլով ցանկանում են ցույց տալ, որ բանակը հասարակության հայելին է, ու քաղաքացիական կյանքում ևս ինքնասպանություններ են լինում, որոնք, ի տարբերություն բանակի դեպքերի, ավելի շատ են, բայց պակաս աղմկոտ։

«Ժողովուրդ»-ը իրավապահների իր աղբյուրներից պարզեց, որ իրավապահները ներքին խոսակցություն են ունեցել այն մասին, որ վերջին շրջանում բանակում արձանագրված դեպքերի մեծ մասը կապված են բանակում տիրող բարքերի հետ, որոնք զինվորներին հասցնում են ինքնասպանության, և այդ դեպքերով կոնկրետ անձինք են կալանավորվել։ Ավելին՝ շատ քիչ տոկոս են կազմում դեպքերը, որոնք կապված են անձնական կյանքի հետ։ Ու դեռ ավելին՝ իրավապահները զինված ուժերին բացատրել են, որ բանակում զինվորները սահմանափակված են իրենց գործողությունների մասով, մինչդեռ քաղաքացիական կյանքում մարդիկ ազատ են իրենց քայլերում։

Ինչևէ, նախաքննական մարմինը այս ժամանակահատվածում զինվորների դեպքերի մասով տվյալներն է հավաքագրում, որ ներկայացնի ՊՆ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում