Ներքին 3 տարի առաջ - 20:25 23-01-2023

Հերոսներին ոչնչացնելով փորձում են ցույց տալ, որ հերոսներն իրենք են․ Արծվիկ Մինասյան

Ամեն օր ու ամեն ժամ այս իշխանությունը ցույց է տալիս իր ոչ միայն անկարողությունը, այլև հանցավոր վարքագիծը մեր երկրի պաշտպանության անվտանգության վերաբերյալ: Եվ եթե դինամիկայով նայենք՝ կտեսնենք, թե որ պայմաններոյմ են Հայաստանօի իշխանություն կոչվածները դաշտ նետում նման հարցերը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացներին։

«Տեղի ունեցավ հայտնի ողբերգությունը, և որպեսզի հանրության ուշադրությունը շեղելվի այդ իրավիճակից, նաև Լաչինի միջանցքի փակ լինելու և Հայաստանի իշխանության կողմից Արցախի անվտանգության հանձնառությունը չկատարելու համատեքստում փորձ է արվում շեղել հանրության ուշադրությունը»,- ասաց Մինասյանը՝ ընդգծելով, որ հայրենիքի համար նվիրաբերված մարդկանց վարկաբեկման քաղաքականությունը շարունակվում է․ «Ակնհայտ է, որ սրա հիմքում քաղաքական շարժառիթն է: Իրենք հերոսներին ոչնչացնելով փորձում են ցույց տալ, որ հերոսներն իրենք են: Իսկ իրենց հերոսություն ավարտվում է հայրենիքը հանձնելով»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան