Ներքին 1 տարի առաջ - 21:22 14-01-2025

Ժաննա Անդրեասյանն ու Ավինյան Տիգրանը մերօրյա «հերոսներն» են․ Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժաննա Անդրեասյանն ու Ավինյան Տիգրանը մերօրյա «հերոսներն» են։

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կնքել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիր: Կնքել են ճիշտ այն նույն վայրում, որտեղ 2023 թ. «Բնօրրան» պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայոց պատմության 7-րդ դասարանի խայտառակ ու տխրահռչակ դասագրքի վերաբերյալ քննարկումը, որի արդյունքում տասնյակ պատմաբաններ ու գիտական հիմնարկներ միասնական մասնագիտական եզրակացություն ընդունեցին, որտեղ նշվում էր հետևյալը. «2023 թ․ պ․գ․թ․ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքն ունի հայեցակարգային, մեթոդաբանական, գիտականության, կրթադաստիրակչական, մանկավարժական, պատկերագրական նյութի, տեխնիկական և փորձագիտական համալիր խնդիրներ…»։
Բազմաթիվ կոռուպցիոն հիմքերով այդ խայտառակ դասագիրքը չհանվեց շրջանառությունից:

Ավելին, նույն հեղինակին վստահվեց 8-րդ դասարանի դասագրքի պատրասումը, որը նույնպես բազմաթիվ տեխնիկական ու գիտական սխալներ ու անճշտություններ է պարունակում:

Անցյալ տարի փողոցային ոճով այս շենքից դուրս հրավիրվեց դասագրքի շուրջ քննարկումը կազմակերպած «Բնօրրան» պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունը և մի մեծ կողպեք կախեցին դռան վրա: Դա բնավ պատահական չէր:
Անցյալ տարեվերջին դասագրքերի պաշտպանությամբ հանդես եկավ հայ և համաշխարհային պատմագիտության մեջ անգերազանցելի ու ծանրակշիռ ներդրում ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ժաննան, թերևս, ցանկացել է կրկնել հիտլերականների ձեռագիրը, երբ 1940 թ. Կոմպիենյան անտառում Ադոլֆ Հիտլերը Ֆրանսիայի կապիտուլյացիայի ակտը ստորագրել տվեցին այն նույն վագոնում, որտեղ Գերմանիայի պարտությունն էր արձանագրվել Առաջին աշխարհամարտի վերջում:

ժ
Սակայն գնացքների պահով մեկ այլ օրենք Ժաննան ու մյուս քպ-ականները կարծես թե չեն սերտել. գնացքից թռնելու ժամանակը կորցնելու դեպքում, անպայմանորեն հայտնվում ես այդ գնացքի շարժակազմի անիվների տակ: Արդյունքում առաջացած արյունալի տեսարանը շատ դաժան ու սարսափազդու է լինելու»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան