Մամուլ 1 շաբաթ առաջ - 08:10 10-10-2026

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 13-ին Ազգային ժողովում Կառավարության մի շարք ներկայացուցիչներ հանդիպում կունենան արցախցիների հետ։ Մեր տեղեկություններով՝ հանդիպումն ընդունելու է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ հանդիպում անցկացնելու որոշումը կայացվել է երեկ՝ հոկտեմբերի 8-ին։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաև օրերս Ազգային ժողովի դիմաց նստացույց իրականացրած արցախցի հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանի հետ։ Վերջինս հաստատել է մեր տեղեկությունը՝ նշելով, որ այս պահին հանդիպմանը մասնակցելու համար խումբ է ձևավորում, որ անվանացանկ ներկայացնի ԱԺ-ին։ Անաստաս Իսրայելյանն իր նստացույցը դադարեցրել է երեկ ժամը 18։00-ից հետո, երբ հայտնեցին, որ ընդունելու են արցախցիներին։

«Մնացած ամեն ինչ դեռ գործընթացի մեջ է։ Ես ամենօրյա ռեժիմով շփվում եմ արցախահայության հետ։ Ինձ բազմաթիվ հարցեր են ուղղում, որոնք բոլորը բարձրաձայնվելու են հոկտեմբերի 13-ին՝ ԱԺ-ում կայանալիք հանդիպման ընթացքում»,- նշել է Իսրայելյանը։

Նա նաև հայտնել է, որ նստացույցի ընթացքում բոլորը մոտեցել են իրեն, և ինքն էլ նրանցից պահանջել է հստակ դիրքորոշում ու լուծումներ ներկայացնել։ Հասարակական գործչի խոսքով՝ դրանից հետո, հավանաբար, որոշում է կայացվել արցախցիներին ընդունել Ազգային ժողովում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է

Ձեզ գուցե հետաքրքրի