Մամուլ 1 շաբաթ առաջ - 08:08 09-10-2026

Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մոտ մեկ ամիս է՝ Արցախի իշխանությունները պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի շուրթերով հայտարարել են Հայաստանում քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին, որոնց նպատակն էր լինելու հայաստանյան ուժերի դիրքորոշումները պարզելը՝ Արցախի հարցի եւ արցախցիների ճակատագրի վերաբերյալ, որն էլ հիմք կտա իրենց գործողությունների ճանապարհային քարտեզ կազմել՝ ակնկալելով հայաստանյան ուժերի աջակցությունը։

Սակայն այդ առաջարկին մինչ այս պահը հատուկենտ ուժեր են արձագանքել՝ այն դեպքում, երբ բոլորը Փաշինյանին մեղադրում են Արցախը հանձնելու, Արցախի հարցը փակելու մեջ։ Մինչ այս պահը Արցախի քաղաքական գործիչները հյուրընկալել են երկու ուժի՝ Հայաքվեին ևՀՀԿ-ին։

Երեկ հանդիպում էր նշանակված «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ, բայց «ուժեղները» նախընտրել էին, որ ոչ թե իրենք գնան արցախցիների դուռը, այլ նրանց բերեն․ հանդիպումը կուսակցության Տերյան փողոցի գրասենյակում է կայացել։ Իսկ թե ինչ արդյունք է տվել, կպարզենք առաջիկայում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է