Մամուլ 1 շաբաթ առաջ - 07:56 09-10-2026

Փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քրիստինա Թաթարյանը եւս, ԿԳՄՍ փոխնախարար նշանակվելուց առաջ, ինչպես բոլոր կադրերը, ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել: Մեր աղբյուրն ասում է, որ բացահայտվել են շահերի բախման պոտենցիալ փաստեր։ Նրա քույրը՝ Սոնյա Թաթարյանը, վերլուծաբան է աշխատում ամերիկյան Black Rock ընկերության ստորաբաժնում, որը պատասխանատու է ինստիտուցիոնալ հաճախորդների հետ փոխգործակցության համար։

ԱԱԾ-ն մատնանշել է Black Rock-ի ներգրավվածությունը TRIPP նախագծում եւ Թաթարյան ընտանիքի միջոցով կառավարությունում օտարերկրյա շահերի հնարավոր լոբբինգը։ Նաեւ շեշտել է այն, որ Ք․ Թաթարյանի ամուսինը՝ Տիգրան Գասպարյանը, զբաղեցնում է էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը։

Բացի այդ, Ք. Թաթարյանի հայրը՝ Արման Թաթարյանը, Ուկրաինայում խոշոր գործարար է՝ մի քանի ընկերության սեփականատեր, ինչպիսիք են «Առնո սպորտը», «Դետատը», «Բիզնես Հաուզ Ուկրաինան», «Ռեմա Ուկրաինան» եւ «Բիոպրո Ուկրաինան»։ Ընդ որում, «Առնո սպորտն» ուկրաինական Delta Sport խանութների ցանցի օպերատորն է։

Զեկույցում ԱԱԾ-ն մատնանշել է ԿԳՄՍՆ-ի կողմից սպորտային ապրանքների գնման ժամանակ կոռուպցիոն սխեմաների առաջացման հնարավոր ռիսկերը։ Նաեւ նախազգուշացրել են, որ Թաթարյան ընտանիքի աջակցությունն Ուկրաինայի դիրքորոշմանը` Ռուսաստանի հետ պատերազմում, կարող է դառնալ Մոսկվայի կողմից ճնշման հերթական առիթ։ Սակայն այս զգուշացումները դեր չեն խաղացել՝ նա նշանակվել է փոխնախարարի պաշտոնում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է

Ձեզ գուցե հետաքրքրի