Հոկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Ախուրյան և Արթիկ խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ Եթե Արթիկում ընտրապայքարի մեջ են մտել 4 քաղաքական ուժեր, ապա Ախուրյանում ընտրական պատկերը բոլորովին այլ է․ այստեղ առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիրը», որի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Զավեն Մանուկյանը։
Այսինքն՝ Ախուրյանում Մանուկյանի համար մրցակցային պայքար չկա։ Սակայն, ինչպես երևում է, քարոզարշավի ռիթմը դրանից չի դանդաղում։ Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 30-ին, որն ուղեկցվել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ, նախկին և ներկա ՔՊ-ական պատգամավորների։
Oragir.News-ի տեղեկություններով՝ Ախուրյանի համայնքապետարանի մի շարք աշխատակիցներ ու վարչական ղեկավարներ, որոնք արձակուրդում չեն, ակտիվորեն ներգրավված են ՔՊ-ի նախընտրական քարոզչական աշխատանքներում։
Ստացվում է բավական ուշագրավ իրավիճակ․ համայնքապետի թեկնածուն մրցակից չունի, բայց համայնքային իշխանության ներկայացուցիչների քարոզչական ակտիվությունը շարունակվում է։
Հարց է առաջանում՝ եթե Ախուրյանում ընտրություններին մասնակցում է միայն մեկ քաղաքական ուժ, ապա ո՞ւմ հետ է այսքան ակտիվ պայքարում իշխանությունը և ինչո՞ւ է անհրաժեշտ համայնքապետարանի գործող աշխատակազմի ներգրավվածությունը քարոզարշավին։
Oragir.News-ի տրամադրության տակ են նաև լուսանկարներ, որոնք, ըստ մեր տեղեկությունների, փաստում են համայնքապետարանի աշխատակիցների և վարչական ղեկավարների մասնակցությունը քարոզչական գործընթացներին։
Oragir.News-ը ներկայացնում է համայնքային պաշտոն զբաղեցնող անձանց, ովքեր ներգրավված են ՔՊ-ի քարոզարշավին և այսպես ասած նախընտրական շրջանի միջոցառումներին։
Էլցանց Ախուրյանի տեղամասի պետ
Վարչական ղեկավարներ
Ախուրյանի համայնքապետարանի աշխատակիցներ
Բասեն գյուղի վարչական ղեկավար
Անահիտ Չալիկյան