ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի չորրորդ տուրի Չեռնոգորիայի դեմ խաղում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի ընդգրկվել մեկնարկային կազմում:
Ըստ Telegram-յան «ИнсайдЯН» ալիքի տարածած տեղեկության՝ հայ ֆուտբոլիստը խաղից առաջ մկանային վնասվածք է ստացել։
Այդ պատճառով նա դուրս է մնացել հիմնական կազմից, սակայն, այնուամենայնիվ, ընդգրկված է պահեստայինների թվում և հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից։
Ստեղծված իրավիճակում Հայաստանի ազգային հավաքականին որպես ավագ առաջին անգամ խաղադաշտ դուրս կբերի Նաիր Տիկնիզյանը։
Armsport