Ներքին 2 տարի առաջ - 17:05 29-11-2023

Քաղաքապետարանի աշխատակիցներն ԱԱԾ հարցաքննությանը ներգրավված չեն եղել․ խոսնակ

«ԱԱԾ-ի տեսանյութում ուղիղ և բառացի ասվում է, որ հարցաքննվել են միայն մանկապարտեզի աշխատակիցներ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, անդրադառնալով այսօր մամուլում տարածված տեղեկությանը, թե ԱԱԾ-ն մտել է մանկապարտեզներ, և տնօրենները ԱԱԾ-ում հարցաքննվել են։

Հարցին՝ քաղաքապետարանի որևէ պաշտոնյա ներգրավվա՞ծ է եղել մանկապարտեզների գործում, մամուլի խոսնակն ասաց․

«Ոչ, քաղաքապետարանի աշխատակիցներն այդ հարցաքննությանը ներգրավված չեն եղել»։

Հիշեցնենք՝ մամուլում այսօր տեղեկություն է տարածվել, որ ԱԱԾ-Ն մտել է մանկապարտեզներ և Երևանի մանկապարտեզների տնօրենները ԱԱԾ-ում հարցաքննվել են։

Տարածված տեղեկության համաձայն՝ ԱԱԾ-ում հարցաքննված տնօրենների մեջ եղել են նախկին պաշտոնյաների կանայք։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
07:30 Չթպրտա և ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում․ «Իրավունք»
08:30 Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ»
16:18 Ոտքը կորցնելու վտանգ չկա. ԲԿ-ն հերքում է լուրերը, հարազատները՝ ահազանգում. ինչ է թաքցնում հիվանդանոցը
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
12:13 Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի