Ուղիղ եթեր
Ներքին 59 րոպե առաջ - 11:40 06-10-2026

Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում

Հունիսի 22-ից 29-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5647 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 162 ավտոմեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 199 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 167 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 12, չամրակապված վարելու՝ 1234, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 39 վարելու ընթացքում ծխելու՝ 492, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 282, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 33 և 2135 այլ իրավախախտում։ 129-ը մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 186-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 128-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 33-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 91 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 21168 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 334 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 276 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 409 անձ։

Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 71, չամրակապված վարելու՝ 5557, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 435, վարելու ընթացքում ծխելու՝ 744, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 797, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 207, արագության գերազանցման՝ 3639 և 6598 այլ իրավախախտում։

305 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 796-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 1208-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 205-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

21 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 41 անձ։

Ամենից շատ դիտված

19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
18:30 Երևանի էկոլոգիան անդունդի եզրին է․ վերամշակո՞ւմ, թե՞ աղբի թաքնված այրում Նուբարաշենում
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել