Ներքին 4 տարի առաջ - 12:34 21-10-2021

Ռուս խաղաղապահները մեկ շաբաթում ապահովել են ավելի քան 200 ավտոմեքենայի և մոտ 1000 մարդու անվտանգ տեղաշարժը դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են շուրջօրյա վերահսկողություն իրականացնել 27 դիտակետում՝ ապահովելով մարդկանց և ավտոմեքենաների անվտանգ մուտքն ու ելքը Լեռնային Ղարաբաղ: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Ինչպես հաղորդվում է, վերջին մեկ շաբաթվա ընթացքում ռուս խաղապահներն ապահովել են ավելի քան 200 միավոր տարանցիկ տրանսպորտային միջոցի և շուրջ 1000 մարդու անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղություններով:

«Դիտակետի անձնակազմը հրադադարի ռեժիմի շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում: Զինծոռայողներն ապահովում են տարանցիկ ավտոտրանսպորտի տեղաշարժն անցակետով: Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով ստուգման են ենթարկվում երկու ուղղությամբ երթևեկող բոլոր մեքենաները»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Եվգենի Միշինը:

Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների են սկսել երկրից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ մի շարք նահանգներ և քաղաքներ գրավելով՝ նաև սահմանամերձ շրջաններում: Օգոստոսի 15-ին թալիբները մտել են մայրաքաղաք Քաբուլ, ինչից ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել է երկրից: «Թալիբանն» ավելի ուշ հայտնել է երկրի նոր կառավարության կազմը, որն արդեն անցել է աշխատանքի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով