ԱԺ նիստերի դահլիճում կրկին լարված իրավիճակ է:
Էդգար Ղազարյանն իր ելույթում հայտարարեց, որ Ռուբինյանը կատարել է պետական միջոցների վատնում և կոչ արել պատգամավորներին պարգևավճար ստացած 250 հազար դրամները չծախսել։
Նրա ելույթի կեսից Ռուբեն Ռուբինյանն անջատեց ելույթ ունեցող Էդգար Ղազարյանի խոսափողը՝ նշելով, որ նա օրակարգից չի խոսում, ապա ընդդիմադիր ու իշխանական պատգամավորները սկսեցին
քաշքշել միմյանց։
Այդ ընթացքում հմշտոցին հանգիստ
հետևում էր Ռուբեն Ռուբինյանը, ով ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին:
ՊՊԾ ծառայողները պատգամավորներին ուժով դուրս բերեցին նիստերի դահլիճից, այնուհետև քաշքշոցը շարունակվեց նաև միջանցքում: