Ներքին 1 տարի առաջ - 20:54 20-03-2025

Այնթապի վարչական ղեկավարի հետ խնդիրներ ունեցող տղամարդը անվադողեր է տարել և այրել համայնքապետարանի շենքի մոտ․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մարտի 17-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոնից հայտնել են, որ տեղեկություն են ստացել այն մասին, որ Այնթապի համայնքապետարանն այրվում է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Կնյազ Պ․-ն, ունենալով միջանձնային խնդիրներ համայնքի վարչական ղեկավար 59-ամյա Գեղամ Հ․-ի հետ, իր «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենային ամրացված կցորդիչով 8 հատ անվադող է տարել Այնթապ գյուղի 6-րդ փողոցի 47 հասցեում գտնվող համայնքապետարանի տարածք և այրել:

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան