Սպորտ 2 շաբաթ առաջ - 09:24 02-10-2026

Մարզումը լքելու համար Ռոնալդուին սպառնում է 6 ամսվա որակազրկում

Կրիշտիանու Ռոնալդուին սպառնում է տուգանք և 6 ամսվա որակազրկում Պորտուգալիայի հավաքականից առանց որեւէ հիմնավորված պատճառի ինքնակամ հեռանալու համար, հաղորդում է պորտուգալական A Bola-ն։

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրությամբ՝ ազգային թիմի մարզումը, հանդիպումը կամ այլ միջոցառում ինքնակամ լքելու համար ֆուտբոլիստը կարող է որակազրկվել մինչև 6 ամիս և տուգանվել հազար եվրոյով։

Ռոնալդուն սեպտեմբերի 30-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում լքել էր ազգային թիմի մարզումը, երբ նախախաղային ասուլիսում հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշն ակնարկել էր, որ Ռոնալդուն չի խաղա նաեւ Դանիայի թիմի դեմ։

Ռոնալդուն պահեստայինների թվում էր մնացել Նորվեգիայի ընտրանու դեմ երկրորդ տուրի խաղում։ Պորտուգալիան հաղթել էր 2։1 հաշվով։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով