Սպորտ 3 ամիս առաջ - 23:34 06-07-2026

Գուցե հեռացնե՞նք Մեսսիին կամ Ռոնալդուին․ Թրամփը՝ որակազրկումների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ հայտարարություն է արել հարձակվող Ֆոլարին Բալոգունի շուրջ ստեղծված աղմկահարույց պատմության վերաբերյալ։

Ինչպես հայտնի է, ամերիկյան հավաքականի հարձակվողը կկարողանա մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Բելգայի դեմ հանդիպմանը, քանի որ ՖԻՖԱ-ն իրական որակազրկումը փոխարինել է պայմանականով՝ սահմանելով մեկ տարի փորձաշրջան:

Իր ելույթի ժամանակ Թրամփը Բալոգունին անվանել է ԱՄՆ-ի հավաքականի լավագույն խաղացողներից մեկը։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ թիմերի լավագույն ֆուտբոլիստները պետք է հատուկ վերաբերմունքի արժանանան։

«Գուցե հեռացնե՞նք Մեսսիին: Կամ Ռոնալդուի՞ն։ Կամ Հարի Քեյնի՞ն։ Չի կարելի նման բան անել։ Չի կարելի նրանց հեռացնել: Եթե նման կերպ վարվեք, ապա կարատավորեք այս անհավանական աշխարհի առաջնությունը»,- ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ – Բելգիա հանդիպումը կմեկնարկի հուլիսի 7-ին՝ Երևանի ժամանակով 04:00-ին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին