Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 21:45 01-10-2026

Արթիկում պայմանագիր են կնքել ավագանու անդամի հետ․ նա նաև փոխքաղաքապետի զարմիկն է. ահազանգ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ի տեղեկություններով` Արթիկում 260 միլիոնի պայմանագիր են կնքել ավագանու անդամի ընկերության հետ․ նա նաև փոխքաղաքապետի զարմիկն է։

Համայնքապետարանի հրապարակած պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ 2026 թվականի մայիսին Արթիկի համայնքապետարանը՝ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի անունից, «Ճանշին» ՓԲԸ-ի հետ կնքել է 260 մլն 599 հազար 800 դրամի պայմանագիր։

Նախատեսվում է Արթիկ քաղաքի 4 փողոցների հիմնանորոգում և ասֆալտապատում։ Պայմանագրի ավելի քան 173.7 միլիոն դրամը պետական բյուջեի միջոցներ են։

Նշենք, որ «Ճանշին» ՓԲԸ-ի տնօրենը Տիգրան Բաղդասարյանն է, որը նաև Արթիկի համայնքի ավագանու անդամ է։ Այսինքն` համայնքի ավագանու գործող անդամի ղեկավարած ընկերությունը համայնքից ստացել է ավելի քան 260 միլիոն դրամի ճանապարհաշինական պատվեր։

Սա հարց է առաջացնում՝ ինչպես է ապահովվում շահերի հնարավոր բախման բացառումը, հատկապես հաշվի առնելով ավագանու՝ համայնքային վերահսկողության և որոշումների կայացման գործառույթը։ Ավելին, ըստ տարածված ահազանգի՝ Տիգրան Բաղդասարյանը Արթիկի փոխքաղաքապետ Վարդան Մակեյանի զարմիկն է։ Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ «Ճանշին» ՓԲԸ-ի հետ Արթիկի համայնքապետարանի խոշոր պայմանագրերի մասին նախկինում ևս տեղեկություններ են տարածվել։

Մամուլում տարածվել էր, որ 2022-2024 թվականներին Արթիկի համայնքապետարանը «Ճանշին» ՓԲԸ-ի հետ կնքել էր շուրջ 358 միլիոն դրամի պայմանագրեր։ Այդ ժամանակ ընկերության սեփականատերն ու տնօրենը Տիգրան Բաղդասարյանի հայրն էր՝ Վահագն Բաղդասարյանը։

Նշվում էր նաև, որ ընկերությունը 10 գնման ընթացակարգից 8-ում հաղթող էր ճանաչվել։ Բացի այդ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հրապարակված տեղեկություններում անդրադարձ է եղել Տիգրան Բաղդասարյանի հայտարարագրերին և «Ճանշին» ՓԲԸ-ի հետ կապված տվյալներին։

Նոր պայմանագրի պարագայում, սակայն, առանցքային հարցն այն է, թե ինչ ընթացակարգով է ընտրվել «Ճանշին» ՓԲԸ-ն, քանի ընկերություն է մասնակցել գնման գործընթացին, ինչ առաջարկներ են ներկայացվել, և արդյոք որոշումների կայացման գործընթացում հաշվի են առնվել հնարավոր շահերի բախման հանգամանքները։

Միևնույն ժամանակ, ավագանու անդամ լինելու կամ պաշտոնատար անձի հետ ազգակցական կապ ունենալու փաստն ինքնին չի նշանակում, որ պայմանագիրը կնքվել է օրենքի խախտմամբ։ Դրա իրավաչափության վերաբերյալ եզրակացության համար անհրաժեշտ է ուսումնասիրել գնման ամբողջ գործընթացը և դրա մասնակիցների գործողությունները։

Oragir.News-ը փորձել է կապ հաստատել Տիգրան Բաղդասարյանի և փոխքաղաքապետ Վարդան Մակեյանի հետ, բայց մեր զանգերն անպատասխան են մնացել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ`Անկախության փողոցի ասֆալտը արդեն իսկ քանդվել է։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
23:20 Իսրայելը չի բացառել՝ Flydubai-ի ինքնաթիռի օդաչուն փորձել է այն ուղղել դեպի երկնաքեր՝ բախման նպատակով
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
22:58 Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են տղամարդու, որի մոտ հայտնաբերել են թմրամիջոցի փաթեթներ. ՆԳՆ
23:05 Սկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարը