Ուղիղ եթեր
Ներքին 2 օր առաջ - 21:48 29-09-2026

Արթիկում ճնշումներ են գործադրվում «Ապրելու երկրի» թեկնածուների վրա. ահազանգ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ի տեղեկություններով՝ Արթիկում ՏԻՄ ընտրություններից առաջ ճնշումներ են գործադրվում «Ապրելու երկիր» կուսակցության անդամների վրա։

«ՔՊ-ի կողմից բռնաճնշումները շարունակվում են, քանի որ իրենք մտավախություն ունեն, որ Արթուր Աստոյանը կհաղթի։ Մինչև ԿԸՀ-ում գրանցվելու պահը մեկ հոգի ևս՝ Թորոս Թորոսյանը, ինքնաբացարկ է հայտնել։ Բացի դրանից, տարբեր խողովակներով ճնշումներ են գործադրում ցուցակում ընդգրկված ավագանու թեկնածուների վրա։ Արթուր Աստոյանը, երբ սոցցանցի իր էջում գրել էր թեկնածության մասին, դրանից հետո ճնշումները ավելացել են»,- Oragir.News-ին հայտնել է քաղաքացին։

Հիշեցնենք, որ օրերս «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանը սոցցանցի իր էջում գրառում էր կատարել իր թեկնածության մասին։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ՔՊ-ի ցուցակում կան ուսուցիչներ, և, ըստ օրենքի, նրանք պետք է մեկ ամսով արձակուրդ վերցնեն, որպեսզի դասապրոցեսը չխաթարվի։

«Վարագյան Մխիթարի պարագայում վստահ են, որ կոալիցիա կկազմեն, Լևոն Վահրադյանի շանսերը մեծ չեն, իսկ հիմնական թեկնածուն մնում է Արթուր Աստոյանը, ով իշխանությանն ընդդիմություն է։ Այդ իսկ պատճառով էլ ճնշումները Արթուր Աստոյանի և նրա թիմակիցների վրա են»,- շարունակում է մեր աղբյուրը։

Արթուր Աստոյանը ավագանու անդամ է, գործարար։ Oragir.News-ը փորձեց նաև մեկնաբանություն ստանալ Արթիկի համայնքապետ Անան Ոսկանյանի օգնական Սևակ Պետոյանից՝ մասնավորապես ՔՊ-ի ցուցակում ընդգրկված ուսուցիչների վերաբերյալ։

Oragir.News-ի հարցերին ի պատասխան՝ Պետոյանը հայտարարեց. «Ձեր ասածի վերաբերյալ ես տեղեկատվության չեմ տիրապետում»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Ախուրյան և Արթիկ համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ Արթիկում մասնակցելու հայտ են ներկայացրել 4 քաղաքական ուժեր։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
08:30 Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան․ «Հրապարակ»
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան