Ներքին 4 տարի առաջ - 13:12 08-04-2022

Ինքնավար մարմնի անդամի պաշտոնում մինչև թափուր պաշտոնի առաջացումը նոր անդամի նշանակման հնարավորություն կտրվի

Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9.1 կետից պետք է հանել «թափուր պաշտոնում» բառերը:

«Նման կարգավորումը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ ինքնավար մարմնի անդամի պաշտոնը թափուր մնալուց հետո մինչև նոր անդամի ընտրությունը ինքնավար մարմինն ունենա նիստի և որոշումների ընդունման իրավազորության խնդիր: Ավելին, նման պայմաններում իրավիճակը կարող է ավելի բարդանալ միևնույն ժամանակահատվածում ինքնավար մարմնի անդամների արձակուրդում գտնվելու, գործուղման մեջ լինելու, ժամանակավոր անաշխատունակության կամ այլ պատճառով բացակայության դեպքում»,- նշեց նա:

Գևորգյանն ասաց, որ հանձնաժողովի դեպքում այս հարցի լուծումը կարելի է գտնել գործող իրավական կարգավորումներում, մասնավորապես՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող կամ նշանակվող պաշտոնում թեկնածուներն առաջադրվում են Սահմանադրությամբ, Կանոնակարգով և այլ օրենքով սահմանված կարգով: Իսկ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 7-րդ և 29-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումները թույլ են տալիս մինչև ինքնավար մարմնի անդամի պաշտոնավարման ավարտը այդ պաշտոնում նոր անդամի նշանակել: Այնուամենայնիվ, խնդիրն ունի համակարգային լուծման անհրաժեշտություն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի մակարդակում:

Նախագծի ընդունման արդյունքում ինքնավար մարմինների բնականոն գործունեության իրականացման համար քվորում ապահովելու տեսանկյունից կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ:

Նախագիծն ընդունվեց 3 ձեռնպահ, 5 կողմ ձայներով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով