Մամուլ 3 տարի առաջ - 08:36 25-02-2023

Տեսչական մարմնի աշխատակազմում թափուր հաստիքբեր են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ կառավարությանը ենթակա Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, չնայած շատ կարեւոր գործառույթներ ունի կատարելու, որպեսզի շարունակ կրկնվող հրդեհները գոնե չլինեն, սակայն դրա համար անհրաժեշտ աշխատակազմը մասամբ է համալրված:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, պետ չունեն Իրավական աջակցության եւ փաստաթղթաշրջանառության վարչությունը, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության վարչությունը, Էներգետիկայի եւ էներգասպառման վերահսկողության վարչությունները, ինչպես նաեւ Երեւանի քաղաքաշինական գործունեության, գեոդեզիայի եւ հողօգտագործման վերահսկողության բաժանմունքը: Կան նաեւ բաժիններ, որոնք թափուր հաստիքներ ունեն:
Թափուր է նույն Իրավական աջակցության եւ փաստաթղթաշրջանառության իրավաբանական բաժնի պետի, Քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության քաղաքաշինական վերահսկողության բաժնի պետի պաշտոնները: Իսկ ինչո՞վ է զբաղված այս կառույցը: Պաշտոնական կայքում վերջին նորությունը հրապարակվել է այս տարվա հունվարի 13-ին՝ որպես իրազեկում վերելակների փորձաքննության պարտադիր լինելու վերաբերյալ:
Այս կառույցն ակտիվ է ֆեյսբուքյան էջում եւ պարբերաբար հայտնում է այս կամ այն ընկերության աշխատանքը դադարեցնելու որոշման մասին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան