Հոկտեմբերի 1-ի նիստում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը երկու ամսով հետաձգել է Աննա Հակոբյանի հեղինակած աղմկահարույց նախագծի քննարկումը։
Խոսքը ընտանեկան բռնության կանխարգելմանն ու զոհերի պաշտպանությանն ուղղված օրենսդրական փաթեթի մասին է։
Հեղինակները որոշել են լրացուցիչ քննարկումներ անցկացնել և լրամշակել փաստաթուղթը։