Ուղիղ եթեր
Մամուլ 3 շաբաթ առաջ - 08:04 30-09-2026

Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատավորների որակավորման ստուգման քննություններին դիմորդների պակաս չկա, սակայն արդյունքները խայտառակ են․ գրավոր փուլը հաղթահարում է դիմորդների չնչին մասը։ Վերջին քննությունների տվյալները ցույց են տալիս, որ մեծամասնությունը չի կարողանում սահմանված նվազագույն անցողիկ շեմն անցնել։

Դատական դեպարտամենտից մեզ հայտնեցին, որ վերջին անգամ հունիսի 23-ին է անցկացվել դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով որակավորման ստուգման գրավոր փուլ, որին մասնակցել է 32 անձ, որոնցից 30-ը չի հաղթահարել սահմանված նվազագույն անցողիկ միավորը։

Այդ գրավոր քննության հաջորդ՝ որակավորման ստուգման հարցազրույցի փուլը նախատեսվում է անցկացնել առաջիկայում, որին, փաստորեն, միայն 2 անձ է մասնակցելու։

Առաջիկայում տեղի կունենա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական եւ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժինների համալրման նպատակով հատուկ կարգով որակավորման ստուգման գրավոր փուլը։ Հայտերի ընդունումն արդեն ավարտվել է։

Նշենք, որ դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգումներն անցկացվում են դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտության դեպքում՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից համապատասխան որոշման հիման վրա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք