Ներքին 4 տարի առաջ - 11:00 28-05-2022

Արցախահայության անվտանգության մասին խոսելն անիմաստ է, եթե դրանք կտրվում են ինքնորոշման իրավունքից. Թաթոյան

Արցախի բնիկ ժողովրդի` արցախահայության իրավունքների և անվտանգության մասին խոսելն անիմաստ է, եթե դրանք առանձնացվում կամ կտրվում են ինքնորոշման բնական իրավունքից: Այս մասին գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինքնորոշումն է արցախահայերի անվտանգության ու իրավունքների հիմքում, որոնց իրական երաշխիքն էլ Արցախի` Ադրբեջանի հետ որևէ կապ չունեցող կարգավիճակն է:

Մնացյալ ամեն ինչն արցախահայության իրավունքների անիրատեսական, ադրբեջանական շահերից բխող ու նրանց ցեղասպան քաղաքականությունն անտեսող օրակարգ է:

Այնպես որ, որքան շատ ինքնորոշման իրավունքից կտրված արցախահայության իրավունքների հարցերն առաջ տարվեն, այնքան շատ կմեծանան մեր հայրենակիցների գոյաբանական վտանգները, կամրապնդվեն ադրբեջանական կեղծիքներն ու շահարկումները»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով