Ներքին Արտաքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 18:53 24-09-2026

Փեզեշքիանը Փաշինյանին է փոխանցել Թրամփի՝ իրանցի ժողովրդին «օգնելու մասին գիրքը»

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ նրան է նվիրել «Օգնության պատրվակով» խորագրով գիրքը։

Գիրքը պատմում է Իրանի դեմ ամերիկյան հարձակումների և հարվածների հետևանքների, այդ թվում՝ երկրի կրած վնասների, կորուստների ու ավերածությունների մասին։

Իրանի նախագահը Փաշինյանին ասել է, որ այդ գրքում խոսվում է «օգնության» մասին, որը Թրամփը խոստացել էր իրանցի ժողովրդին:

Տեսանյութ: