Ներքին 1 օր առաջ - 23:09 23-09-2026

Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ քիչ առաջ խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա։ Վթարի վերացման հետևանքով հայտարարվել է ջրանջատում։

«Ջրի որակի հետ կապված տարածքներում որևէ խնդիր չկա։ Խնդրում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։ Վեոլիաթիմը տեղում է և իրականացնում է օպերատիվ վթարավերացման աշխատանքներ»,- նշվում է հաղորդագրությունում։