Ներքին 2 ժամ առաջ - 22:58 24-09-2026

Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է Հայոց ցեղասպանության մասին՝ Էրդողանին մեղադրելով այն ժխտելու մեջ

ՄԱԿ–ի վեհաժողովի ժամանակ իր ելույթում Իսրայելի վարչապետը Թուրքիայի նախագահին անվանել է բռնակալ` նրան մեղադրելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու, հազարավոր քրդերի սպանելու, ՀԱՄԱՍ–ի ղեկավարներին իր երկրում թաքցնելու, Հյուսիսային Կիպրոսն օկուպացնելու և այլնի մեջ։

«Էրդողանը կոչ է անում ոչնչացնել Իսրայելը։ Նա գրեթե ամեն օր հայտարարում է, որ պատրաստվում է դառնալ Երուսաղեմի տիրակալը։ Դուք դա չեք անի։ Սա մեր երկիրն է, մեր քաղաքը, մեր հավերժական մայրաքաղաքը»,- հայտարարել է Բենիամին Նեթանյահուն: