Ներքին 1 ամիս առաջ - 23:38 24-09-2026

Քրեական ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին օգոստոսի 18-ին։

Ցերեկվա ժամը երկուսին մոտ Կապան-Երևան ճանապարհին, Վերին Խոտանան գյուղի ցուցանակի տակից փաթեթ վերցնելու պահին քրեական ոստիկանները մոտեցան նույն գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդուն։

Տեսնելով իրավապահներին՝ տղամարդը նետեց փաթեթն ու դիմեց փախուստի, սակայն արագ էլ բռնվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն։ Փաթեթը նետելու վայրը վերցվեց պահպանության։

Կազմված փաստաթղթերը և 42-ամյա տղամարդը ներկայացվեցին Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց նետած փաթեթը։ Այն պարունակում էր մոտ 1400 գրամ մարիխուանա։

Տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»