Մամուլ 1 ժամ առաջ - 07:10 12-11-2026

Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Քննչական կոմիտեն Ազգային ժողով է դիմել՝ պահանջելով տրամադրել ԱԺ ծեծկռտուքի գործով Ազգային ժողովի տեսախցիկների տեսագրությունները։

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում ուղարկեց Ազգային ժողով՝ պարզելու, թե արդյոք Քննչական կոմիտեից ստացել են գրություն և տրամադրել են արդյոք տեսախցիկների տեսագրությունը։ Ի պատասխան՝ Ազգային ժողովի տեղեկատվության ազատության պատասխանատու Դավիթ Օհանջանյանը հայտնել է. «Ս.թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առթիվ իրականացվող քննության շրջանակում ս. թ. նոյեմբերի 5-ին ՀՀ Քննչական կոմիտեն դիմել է Ազգային ժողովի աշխատակազմ՝ խորհրդարանում տեղադրված տեսախցիկներով արձանագրված տեսագրությունները ստանալու նպատակով: Ստացված դիմումի համաձայն՝ պահանջվող տեսագրությունները տրամադրվել են»։

Ասել է, թե քննչականն արդեն սկսել է կոնկրետ գործընթացը, և տեսագրությունները հասան քննիչներին։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից 11 օր անց Գլխավոր դատախազությունը որոշեց ընթացք տալ միջադեպին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով նրա կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելը)»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն

Ձեզ գուցե հետաքրքրի