Մամուլ 4 տարի առաջ - 08:47 20-08-2022

Սուրմալուի հրդեհի գործով Քննչական կոմիտեն մտել է տեսչական մարմին. կան հարցաքննվածներ. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Սուրմալու առեւտրի կենտրոնի պայթյունի քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեն մտել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին: Մենք տեղեկացանք, որ տեսչական մարմնի մի շարք աշխատակիցներ արդեն հարցաքննվել են, նրանց կոնկրետ հարցեր են ուղղվել, թե, օրինակ, ստուգման ընթացքում ինչ են նկատել, որ հատվածներն են ստուգել, որ մասերն են բաց մնացել: Նրանցից պահանջվել է ներկայացնել իրենց կատարած ստուգումների մասով փաստաթղթեր:
Տուժողներից բացի, նախաքննական մարմինը հարցաքննել է նաև պետական մարմնի աշխատակիցներին՝ փորձելով պարզել, թե որ գերատեսչության բացթողումն է եղել հրդեհավտանգ իրավիճակի պատճառը, ինչի հետեւանքով ունեցանք 16 զոհ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ օրս հարցաքննված չեն առեւտրի կենտրոնի սեփակաատերերը, եւ գործով չկա մեղադրյալ:
Իսկ ինչո՞վ է զբաղված եղել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, որը մեկ տարի առաջ իրականացրած ստուգումը մոռացել է, հիմա էլ պատճառաբանում է, թե աշխատակիցները քիչ են, ռեսուրս չունեն վերստուգման:
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց տեսչական մարմնի պաշտոնական կայքը, և տպավորություն էր, թե ղեկավար Գեղամ Շախբազյանը և աշխատակազմը հիմնականում զբաղված են տրանսպորտային միջոցներ կշռելով, քանի որ պաշտոնական կայքում գերակշռում են տրանսպորտային միջոցներ կշռելու մասին հրապարակումները:
Ամբողջությամբ հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի