Մամուլ 3 տարի առաջ - 08:28 07-12-2022

«Սուրմալուի» պայթյունի գործով հարցաքննվել է սեփականատերը․ պահեստապետին չեն կարողանում գտնել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Շուտով կլրանա «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի գործով հարուցված քրեական վարույթի 4-րդ ամիսը, սակայն խոշոր ձկները մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել : «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը հարցաքննել է Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի սեփականատեր Ռազմիկ Զախարյանին, սակայն չեն կարողանում գտնել առեւտրի կենտրոնի պահեստապետին: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե` հասկանալու համար, թե ինչ է կատարվում քրեական գործով, եւ արդյոք սեփականատերը հարցաքննվել է, ինչ կարգավիճակ ունի նա:

Ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի գործով հարուցված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, վարույթի շրջանակում բազմաթիվ անձինք են հարցաքննվել, այդ թվում նաեւ՝ սեփականատերը, նշանակած փորձաքննության եզրակացությունը դեռեւս ստացված չէ, այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ, որոնցից երկուսի նկատմամբ կիրառված է խափանման միջոց կալանքը։ Այս վարույթի շրջանակում հետախուզման մեջ գտնվող անձ չկա։ Նկատենք, որ 4 մեղադրյալներից երեքը պահեստը շահագործող անձինք են, չորրորդը՝ «Սուրմալու»-ի փոխտնօրենը, որը ազատության մեջ է։ Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու»- առեւտրի կենտրոնում պայթյուն եղավ, որի հետեւանքով 16 մարդ զոհվեց, եւս մեկը համարվում է անհետ կորած»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան