Երևանի Նոր Արեշ 42 փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկում արդեն մեկ շաբաթ է՝ տիրում է լռություն, ցավ ու անօգնականություն։ 70-ամյա Ռուզաննա Խուրշուդյանը, ով ունի առողջական լուրջ խնդիրներ և գամված է անկողնուն, մնացել է մեն-մենակ։ Նրա միակ խնամողն ու հենարանը՝ 49-ամյա որդին՝ Արա Խուրշուդյանը, արդեն մեկ շաբաթ է, ինչ գտնվում է քրեակատարողական հիմնարկում։ Գրում է shamshyan.com-ը:
Դեպքը սկիզբ էր առել 2024 թվականի փետրվարի 8-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական վրաերթից, որն ունեցել էր մահվան ելք։ Վարորդը՝ Արա Խուրշուդյանը, օրերս տեղափոխվել է ՔԿՀ, քանի որ Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը, որով նա դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։
Սակայն օրենքի տառի իրագործման հետևում կանգնած է մարդկային ծանր ողբերգություն։ Տարեց ու ծանր հիվանդ մայրը չունի այլ ժառանգ կամ խնամող։ Արայի կալանավորումից հետո տիկին Ռուզաննան հայտնվել է անելանելի վիճակում. նա ի վիճակի չէ ինքնուրույն հոգալ անգամ իր տարրական կարիքները։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: