Ներքին 4 տարի առաջ - 12:31 22-06-2022

Հացի սեղանին մարդուն քաղաքական շանտաժ անելը հենց հացի խորհրդանշականության մե՞ջ է. Արսեն Բաբայան

ԲԴԽ գործող նախագահ Ջհանգիրյանի կողմից փորձ է արվում իր կողմից արդարադատության բռնաբարման փաստը լռեցնել՝ թեման շեղելով դեպի «հացի սեղան»: Այս մասին գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Նա նաեւ նշել է. «Որոշ հանրային գործիչներ էլ հոժարակամ ընդունում են այս հնարքը և դառնում դրա տարածողը:

Լավ, քննարկենք հենց այդ լույսի ներքո: Այսինքն դուք համարում եք, որ հացի սեղանին մարդուն քաղաքական շանտաժ անելը հենց հացի խորհրդանշականության մե՞ջ է: Այսինքն ո՞նց, դու մարդուն հացի սեղանի շուրջ ասում ես կդատվես, եթե սա չանես և չես դատվի, եթե սա անես ու հետո ուրիշին հացի սեղանի շուրջ եղած խոսակցությունը հրապարակելու համար մեղադրո՞ւմ ես:

Բա որ ամբողջ պետական համակարգով հարձակվել եք դատավորի ու նրա ընտանիքի անդամների վրա և վախեցնում եք ՍԴ-ի օրը գցելով, բա ի՞նչ էիք ակնկալում, որ մարդը պիտի հնազանդվի ու չպաշտպանվի՞:

Ո՞ւմ է ձայնագրել, ինչո՞ւ է ձայնագրել, ինչո՞ւ հրապարակեց... այս հարցերի պատասխանները մտքում ունե՞ք: Հենց ազնիվ լինեք ու պատասխաններից չվախենաք, այլևս ոչինչ չեք խոսի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով