Սպորտ 1 ժամ առաջ - 20:51 23-09-2026

Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի ԵԱ բրոնզե մեդալակիր

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ընտրանին առաջին մեդալն է նվաճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 65 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Էլիդա Քոչարյանը 0:5 հաշվով պարտվել է ռուսաստանցի Ազալյա Ամինևային՝ դառնալով ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:

Եզրափակչում Ամինևան մենամարտելու է Լուկա Համորիի (Հունգարիա) հետ:

Երիտասարդների Եվրոպայի եռակի չեմպիոն Քոչարյանի համար սա մեծահասակների առաջնության առաջին մեդալն է: