Ներքին 3 տարի առաջ - 15:25 05-01-2023

Լոս Անջելեսի քաղաքային կառավարման խորհուրդը պահանջում է ԱՄՆ նախագահից քայլեր ձեռնարկել Արցախի ժողովրդին օգնելու համար

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Գրիգորյանն ու Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասը համատեղ հաղորդագրություն են ուղարկել Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից պահանջելով հրատապ միջոցներ ձեռնարկել Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելու, նրանց անվտանգությունն ապահովելու և Ալիևի հանցավոր ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար:

Համահայկական հարցերի Newsroom լրատվականում Վրույր Թադևոսյանի հետ հարցազրույցի ժամանակ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Գրիգորյանը, մեկնաբանելով Արցախի շրջափակման խնդիրը, ընդգծել է՝ սա ալիևյան ռեժիմի շարունակական պատերազմական հանցագործությունների հերթական քայլն է. «Այս պահին երկու անձ կա ամբողջ աշխարհում, որ կարող է խնդիրը լուծել և Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովել, վերջ դնել հրադադարի ռեժիմի այս խախտմանն ու ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Խոսքը Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի մասին է։ Ես, ցավոք, ազդեցություն չունեմ Պուտինի վրա, բայց հույս ունեմ, որ ամերիկացի ժողովրդի հետ՝ միասին կարող ենք պահանջել Բայդենից, որպեսզի հստակ գործողությունների դիմի և Ամերիկան ոտքի կանգնի պայքարի մեջ հայտնված այն ժողովրդավարական արժեքների համար, որոնք մենք առաջ ենք մղում ամբողջ աշխարհում»,- հարցազրույցի ընթացքում նշել է Փոլ Գրիգորյանն ու հավելել, որ իր այս նախաձեռնությանն է միացել նաև Լոս Անջելեսի քաղաքապետն ու միասին պահանջում են ԱՄՆ նախագահից երկխոսել ամերիկահայ համայնքի հետ, նախաձեռնել հրատապ աջակցություն Արցախի ժողովրդին, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին այս ռազմական հանցագործությունների և ժողովրդավարական արժեքների ոտնահարմար համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»