Ավելին 4 շաբաթ առաջ - 15:47 18-09-2026

Ջոլիի թաքցրած ցավը՝ նոր ֆիլմում

Անջելինա Ջոլիի նոր ֆիլմը ծնվել է խորը անձնական պատմությունից և, ըստ դերասանուհու և ռեժիսորի, կապված է իր կյանքի «շատ դժվար շրջանի» հետ։

«Առանց արյան» ֆիլմում, որը կինոթատրոններում կհայտնվի սեպտեմբերի 18-ին, Սալմա Հայեկ Պինոն և Դեմիան Բիշիրը խաղում են երկու մարդկանց դերեր, որոնք վերամիավորվում են պատերազմից և տրավմայից տարիներ անց։ Ջոլին PEOPLE-ին ասել է, որ Ալեսանդրո Բարիկոյի 2002 թվականի համանուն նովելի հուզական էկրանավորման աշխատանքները սկսվել են տասը տարի առաջ։

«Մեկը ինձ այս գիրքը տվեց տասը տարի առաջ։ Ես դժվարին շրջան էի ապրում կյանքումս, և դա այն քիչ բաներից մեկն էր, որ ունեի իմ ուղեբեռում», - հիշել է դերասանուհին։

Այնուամենայնիվ, Ջոլին երբեք չի պատկերացրել, որ երբևէ կտեսնի իր սցենարը մեծ էկրանին։ «Ես երբեք լրջորեն չէի մտածում, որ այն կնկարահանվի։ Ես այն չեմ գրել այն որևէ մեկին ցույց տալու մտադրությամբ», - խոստովանել է նա։

«Ես գիտեի, որ այս պատմությանը շատ դժվար կլինի մոտենալ, և դա մարտահրավերներով լի ֆիլմ է։ Եվ ես չէի կարող այն նկարահանել առանց հիանալի դերասանների», - ասել է նա։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում։ «Առանց արյան»-ը կինոթատրոններում կցուցադրվի սեպտեմբերի 18-ին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով