Ներքին 3 տարի առաջ - 20:16 23-11-2022

Հայտարարագրման նպատակն է բացահայտել քաղաքացիների թաքցրած եկամուտները․ Սերգեյ Բագրատյան

Առաջինի լրատվական ալիքում «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ» հաղորդման հյուրը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Սերգեյ Բագրատյանն է։ Բագրատյանը խոսել է այն մասին, որ 2023 թվականից բոլորը պետք է հայտարարագրեն եկամուտները։

«Ընդհանրապես ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարման հիմքում դրված է մի քանի նպատակ։ Առաջինը՝ սոցիալական բաղադրիչն է, որտեղ նշված է, որ պետք է անպայման լինեն կրթական, առողջապահական ծախսերը, ըստ վճարված եկամտահարկի՝ փոխհատուցվեն ժամանակի ընթացքում։ Երկրորդը՝ պետք է անպայման այս համակարգի ներդրման արդյունքում հարկերի վճարման մշակույթը բոլորին հասանելի լինի, այսինքն՝ քաղաքացին, որը ունի իրավունք, ունի նաև պարտավորություններ, և պետության նկատմամբ պարտավորությունները արտահայտում են նաև հարկեր վճարելու տեսքով։ Նպատակը արդարացնելու համար կարևոր է այդ ինֆորմացիան հասցնել բոլորին»։

Պատգամավորի խոսքով՝ կառավարությունը այս ծրագիրը իրականացնելու համար եռափուլ է նախատեսել։ Առաջին փուլում նախատեսվում է, որ «Հանրային ծառայությունների մասին» օրենքում նշված բոլոր պետական և համայնքային պաշտոնյաները պետք է լրացնեն այդ հայտարարագիրը։ Դա 2023 թվականի հունվարից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածի համար։

Բագրատյանը նշեց, որ հարկային մարմինը հայտարարագրերը նախապես քաղաքացիներին տրամադրելու է, որոնք իրենց նույնականացման կոդով կարողանալու են մտնել իրենց վերաբերող դաշտ, այդտեղ լրացնել կամ պակասեցնել արդեն ՊԵԿ-ի կողմից լրացված հայտարարագիրը կամ թողնել նույնությամբ և հաստատել։ Երկրորդ փուլում հայտարարագիրը պետք է լրացնեն վարձու աշխատողները։ Երրորդ փուլում՝ արդեն 2025 թվականին, որի համար կլրացնեն 2026 թվականին այս ցանկերից դուրս բոլոր քաղաքացիները։

Պատգամավորը շեշտեց, որ հայտարարագրման նպատակն է բացահայտել այն եկամուտները, որոնք քաղաքացիները ունեն և տարիներ շարունակ թաքցնում են։ Բագրատյանը նաև ասաց, որ դրանք չեն հարկվելու, այլ պարզապես պետական մարմինները տեղեկացված են լինելու քաղաքացու եկամուտների մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով