Արտաքին 4 տարի առաջ - 14:54 28-05-2022

ՌԴ ուժայինները կստուգեն եվրոպական բանկերում Չուբայսի թաքցրած հաշիվների մասին տեղեկությունը. ՏԱՍՍ

Ռուսական ՏԱՍՍ պետական ​​գործակալությունը հաղորդել է, որ «Ռոսնանոյի» նախկին ղեկավար Անատոլի Չուբայսի՝ «Եվրոպայի բանկերում թաքնված հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը կստուգեն ուժայինները»։ Այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել, ՏԱՍՍ-ը հղում է անում անանուն աղբյուրներին։ Ինչպես նշում է գործակալությունը, «Չուբայսի շրջապատից վկաները հարցաքննվում են» ՌԴ ուժայինների կողմից։

Մարտի վերջին Չուբայսը լքել է նախագահի՝ կայուն զարգացման հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնը և հեռացել Ռուսաստանից։ Կրեմլը հաստատել է, որ նա հրաժարական է տվել իր կամքով, սակայն նախկին պաշտոնյայի հեռանալը համարել են «նրա անձնական գործը»։ «Կոմերսանտ» թերթը հրապարակել է Չուբայսի լուսանկարը, որին տեսել են Ստամբուլում։

Ապրիլի կեսերին, ինչպես գրել է РБК-ն, «Ռոսնանոյի» ներկայիս ղեկավար Սերգեյ Կուլիկովը Գլխավոր դատախազությանը խնդրել է ստուգել ընկերության 2010-2020 թվականների աշխատանքը. այդ ժամանակ պետական ​​կորպորացիան ղեկավարում էր Չուբայսը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող