Ավելին 5 տարի առաջ - 19:15 04-05-2021

Առաջին լուսանկարները Անջելինա Ջոլիի դերակատարմամբ «Հավերժները» ֆիլմի նկարահանման հրապարակից

«Marvel» կինո-ընկերությունը 2021-2022 թվականներին կներկայացնի ամենասպասված և ամենավառ պրեմիերաները: Այդ մասին ընկերությունը հայտնել է 3 րոպե տևողությամբ տեսահոլովակով: Այն ներառել է առաջին կադրերը «Հավերժները» գերհերոսական մարտաֆիլմից:

Հայտնի է, որ Ֆիլմի դերասանական կազմում են Անջելինա Ջոլին, Սալմա Հայեկը, ինչպես նաև «Գահերի խաղից» հայտնի աստղեր Քրիստոֆեր Հարինգթոնը, Ռիչարդ Մադդենը:

Տեսահոլովակում Անջելինա Ջոլին երկու անգամ է հայտնվում: Կադրերից մեկում նա երևում է ռազմիկի կերպարով՝ ձեռքին շողացող թրով: Նրա մարմնավորած կերպարի գերհատկանիշն է տիեզերական էներգիայից ստեղծել ցանկացած զենք:

Բացի Ջոլիից այս ֆիլմի առաջին թիզերում երևում են Սալմա Հայեկը՝ Հավերժների հոգևոր առաջնորդ Աջակի կերպարով, և Ռիչարդ Մադդենը՝ գերմարդկային Իկարիսի դերով:

«Marvel»-ը տեսահոլովակում ներկայացրել է նաև բարձրակարգ մարտաֆիլմերի մեկ այլ շարք, որոնք էկրան կբարձրանան 2022 թվականին: Դրանք են «Սև այրին» (Черная вдова), «Սև հովազ»-ի երկրոդ մասը և «Սարդմարդը» ֆիլմի շարունակությունը:

Իսկ Ռուսաստանում կինոդիտողները հնարավորություն կունենան մեծ էկրաններին վայելելու «Հավերժները» ֆիլմը նոյեմբերի 4-ից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան