Ավելին 4 տարի առաջ - 20:34 02-05-2022

Պոտապը զայրացել է Անջելինա Ջոլիի հասցեին արված՝ Կանդելակիի խոսքերից

Ռուսական և ուկրաինական շոու բիզնեսի աստղերի դիմակայությունը շարունակվում է. Այս անգամ կրկին աչքի է ընկել Նաստյա Կամենսկու ամուսինը, իսկ նրա քննադատության օբյեկտն է դարձել հայտնի հեռուստալրագրողը։
Պրոդյուսեր և երաժիշտ Ալեքսեյ Պոտապենկոն, որն ավելի հայտնի է Պոտապ կեղծանունով, շարունակում է քննադատել իր ռուս գործընկերներին։ Այժմ 40-ամյա Պոտապի ուշադրության կենտրոնում է հայտնվել հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին։
Նախօրեին Թինա Կանդելակին Telegram-ի իր ալիքում ասել էր, որ «սրտխառնոց ունի» հոլիվուդյան հայտնի դերասանուհուց։ «Առաջին անգամ, երբ սիրտս խառնում է Անջելինա Ջոլիին տեսնելիս»,- գրել է հեռուստաաստղը։
Պոտապը չի կարողացել անտեսել 46-ամյա Կանդելակիի հարձակումը։ Նա ծաղրել է Թինայի հայտարարությունը` ռուս արվեստագետներին ծառայամիտներ անվանելով։
«Մի զարմացեք, ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ արվեստագետները ծառաներ են, ողջ քաղաքակիրթ աշխարհում արվեստագետները, աստղերը, հայտնիները ազատության, մարդու իրավունքների դեսպաններ են և ակտիվ հասարակական գործիչներ», -հայտարարել է Պոտապենկոն սոցիալական ցանցերում:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով