Մամուլ 1 ամիս առաջ - 07:40 18-09-2026

Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ աղբյուրները պնդում են, որ Գյումրու 102-րդ ռազմաբազայի թեման արհեստածին է, քանի որ այն Հայաստանի համար ռազմական պահեստ է, եւ 44-օրյայի ժամանակ էլ է այդ զինտեխնիկան օգտագործվել։

«Արեւմուտքի պահանջով՝ տաք ենք պահում թեման, բայց հաստատ այն հանելու հարց չենք դնի»,- ասաց պաշտպանական ոլորտի մեր աղբյուրը։

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանն ու թիմը, որ Բիշքեկից հետո հակառուսականությունը նվազեցրել էին, Ֆրանսիա այցից հետո նոր թափով են լծվել դրան, երեկ էլ Փաշինյանն ասաց․

«Մենք երբեք Հայաստանում գործող ռուսական ռազմաբազայի հարցը քննարկման չենք դրել, Ռուսաստանն է դրել քննարկման, եւ մենք դիրքավորվում ենք այդ քննարկման շուրջ»:

Որքան էլ մղեցին, որ հստակ դիրքորոշում հայտնի, խուսանավեց․ «Բա ի՞նչ անենք, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդի նման ասենք՝ գնացինք մարդի, ունեցանք որդի, անունը՝ Կիկոս, գդակը՝ պոպոզ, բազան հանեցին, վեր ընկանք քարին, մնացինք անտեր: Չէ, ուզում են հանեն՝ թող հանեն»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվահամարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին