Ներքին 2 ամիս առաջ - 15:08 06-08-2026

Դատարանի առջև մեր ներկայությամբ զորակցություն հայտնենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն

Վաղը՝ օգոստոսի 7-ին, տեղի է ունենալու հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ նախադեպը չունեցող իրադարձություն՝ հայկական պետության դատարանի առջև է կանգնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մեղադրյալի կարգավիճակով։ Ընդ որում, Վեհափառ Հայրապետին վերագրվում է այնպիսի արարքի կատարում, որը վերաբերում է բացառապես հոգևոր ոլորտին, պաշտպանված է «եկեղեցին անջատ է պետությունից» սկզբունքով, ուստի իրավունքի ուժով անհասանելի է որևէ աշխարհիկ ատյանի համար։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը»։

«Մենք խստագույնս դատապարտում ենք այս անպատկերացնելի գործընթացը՝ այն գնահատելով որպես հարձակում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային և հոգևոր հիմնասյան դեմ։ Մեր գնահատմամբ՝ այս անիրավ դատն ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միլիոնավոր զավակների և առհասարակ աշխարհի բոլոր հայ քրիստոնյաների դեմ, որոնց համար Եկեղեցին ազգային ինքնության, պատմական հիշողության և հոգևոր միասնության խորհրդանիշն է։

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» բոլոր հայրենակիցներին կոչ է անում հստակ կեցվածք դրսևորել ազգային խայտառակություն ու ծայրահեղ ապօրինություն հանդիսացող այս երևույթի նկատմամբ։ Մենք կոչ ենք անում դատական դահլիճում ու դատարանի առջև մեր ներկայությամբ զորակցություն հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ու արդարադատության հիմնարար սկզբունքներին։

Դատական առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 7-ին, ժամը 16:00-ին՝ ք.Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15 հասցեով»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում