Ըստ էության 1 տարի առաջ - 21:30 04-06-2025

Ըստ էության․ Հայ Առաքելական եկեղեցուն երբևէ պեդոֆիլիա վերագրված չի եղել․ Վարդան Խաչատրյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք կրոնագետ, փիլիսոփա Վարդան Խաչատրյանին։

Նրա հետ խոսել ենք վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու և հոգևորականներ հասցեին հնչեցրած արտահայտությունների, դրա նպատակի ու հետևանքների, Սահմանադրությամ Փաշինյանի լիազորությունների գերազանցման և եկեղեցու գործերին խառնվելու, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների պատահականության, եկեղեցու և պետության բախման արդյունքում քաղաքացիական պատերազմի հնարավորության, եկեղեցուն թիրախավորելով մինչև 2026-ի ընտրություններն աղանդավորական շարժման ձայները ստանալու հնարավորության և մի շարք այլ հարցերի շուրջ։

Նրա խոսքով՝ այն, որ եկեղեցուն մեղադրում են մանկապղծության մեջ, դա չափից շատ է։

«Հայ Առաքելական եկեղեցուն երբևէ պեդոֆիլիա վերագրված չի եղել, դա չլսված բան է։ Չպետք է թույլ տալ, որ այս ճաքը խորանա։ Հայոց խնդիրներն անվիճելիորեն Հայ Առաքելական եկեղեցու խնդիրներն են»,- ասաց նա։

Խաչատրյանի պնդմամբ՝ եկեղեցու գլուխը չպետք է պատասխանի․ պետք է լինի բոլոր վեճերից վեր կանգնած։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով