Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 30-05-2025

Իսկական հայը չի կարող եկեղեցուն հայհոյել ու այդպես պաշտպանել եկեղեցուն. հարցում

ՔՊ-ական պատգամավորներն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու հասցեին հնչեցրած վիրավորական ու հայհոյախառն արտահայտություններին, նշել են, որ Նիկոլ Փաշինյանն այսպիսով պաշտպանում է եկեղեցուն։

«Վարչապետի հայտարարությունը ուղիղ պաշտպանություն էր մեր եկեղեցիների, այդ եկեղեցիներն անեղծ պահելու կոչ էր»,- ասել է ՔՊ-ական պատգամավորը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «ՔՊ-ականներն ասում են, որ հայհոյանքներով Փաշինյանը պաշտպանում է եկեղեցուն։ Համաձա՞յն եք»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ համաձայն չէ այս հայտարարության հետ։

«Եկեղեցին ու հայհոյանքն անհամատեղելի են»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը:

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ իսկական հայը չի կարող եկեղեցուն հայհոյել։ «Եկեղեցուն ոչ մեկ չի կարա քֆուր տա։ Իսկական հայը չի կարա եկեղեցուն քֆուր տա, եթե իսկական հայ ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` հնարավոր չէ հայհոյելով պաշտպանել։ «Համաձայն չեմ, եկեղեցուն ոնց կարելի է հայհոյել։ Ուրեմն ինքը մաքուր քրիստոնյա չի»,- ասաց նա։

«Հայհոյում ա»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող