Ավելին 1 ամիս առաջ - 16:33 30-07-2026

Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Երջանկահիշատակ երգիչ Արամ Ասատրյանի թոռան՝ Արամ Ասատրյան կրտսերի կինը՝ Աննա Նիկողոսյանը, սոցիալական ցանցերի իր էջում նոր, ջերմ հրապարակում է արել՝ կից գրելով. «Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու»։

Հիշեցնենք, որ զույգը պսակադրվել է անցյալ տարվա հոկտեմբերին։ Նրանց շքեղ հարսանյաց հանդեսին ներկա էին Ասատրյանների ընտանիքի անդամները, հարազատներն ու հայկական շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ, իսկ հարսանիքից կադրերը լայնորեն քննարկվում էին սոցցանցերում։

Զույգն իրենց անձնական կյանքն ու համատեղ լուսանկարները հաճախ չի հանրայնացնում, սակայն Աննայի յուրաքանչյուր նմանատիպ հրապարակում արժանանում է հետևորդների ջերմ մեկնաբանություններին ու դրական արձագանքներին։

Թամարա Քալանթարյան