Ավելին 9 ժամ առաջ - 09:50 22-10-2026

Հայ օպերային երգչուհի Արփի Սինանյանը հաղթել է «Neue Stimmen» միջազգային մրցույթում

Օպերային երգչուհի Արփի Սինանյանը դարձել է Գերմանիայում անցկացվող «Neue Stimmen» հեղինակավոր միջազգային վոկալ մրցույթի հաղթողը։ Երգչուհին առաջին մրցանակն է նվաճել կանանց անվանակարգում՝ ստանալով նաև 15 հազար եվրո դրամական պարգև։

Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է Գյուտերսլոյի Stadthalle համերգասրահում, որտեղ ելույթ են ունեցել աշխարհի տարբեր երկրներից ժամանած ութ երիտասարդ օպերային կատարողներ։

Արփի Սինանյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։

Ավարտել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջը, ապա ուսումը շարունակել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի երիտասարդական օպերային ծրագրում։

«NEUE STIMMEN» միջազգային մրցույթն անցկացվում է 1987 թվականից։

Դրա նպատակն է աջակցել երիտասարդ օպերային տաղանդներին և նպաստել նրանց համագործակցությանը աշխարհի առաջատար օպերային թատրոնների հետ։

Ամենից շատ դիտված