Մամուլ 5 տարի առաջ - 09:09 29-05-2021

Դաշինքներն ու կուսակցություններն անհամբեր սպասում են ԿԸՀ որոշմանը․ Ժողովուրդ

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական բոլոր ուժերը, որոնք արդեն ԿԸՀ են ներկայացրել իրենց նախընտրական ցուցակները, սրտատրոփ սպասում են ԿԸՀ-ի հաստատմանը:

Բանն այն է, որ եռօրյա ժամանակում ԿԸՀ-ն պետք է ստուգի բոլոր թեկնածուների փաստաթղթերը եւ հաստատի՝ արդյոք իրենք համապատասխանում են պատգամավորի համար նախատեսված պահանջներին: Մենք տեղեկացանք, որ բոլոր դաշինքներում փաստաթղթերի հետ կապված խնդիրներ կան, եւ անհանգիստ վիճակ է նրանց մոտ:

Մենք տեղեկացանք, որ այդ խնդիրն առկա է նաեւ «Պատիվ ունեմ» դաշինքի պարագայում, որոնց մեջ կան անձինք, որոնք երկար ժամանակ արտերկրում են եղել եւ կարող են խնդիրներ ունենալ պարտադիր ՀՀ-ում բնակության ցենզի հետ կապված: Հավելենք, որ վերջնաժամկետը մայիսի 31-ն է, եւ դրանից հետո ԿԸՀ-ն կհայտարարի ուսումնասիրության վերջնական արդյունքները»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով