Արտաքին 3 տարի առաջ - 14:30 20-05-2023

Ուկրաինացի  օդաչուներն անհամբեր սպասում են F-16 կործանիչների օգտագործման ուսուցման մեկնարկին

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ ուկրաինացի օդաչուներն անհամբերությամբ սպասում են F-16 կործանիչների օգտագործման ուսուցման մեկնարկին՝ մարտի դաշտում իրենց հայրենակիցներին աջակցելու համար։ Այս մասին Ռեզնիկովը գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը իր հայտարարությանը կցել է Ամանորին իր կողմից հրապարակված տեսանյութը, որտեղ նա նամակ է գրում Ձմեռ պապին և ի թիվս այլ սարքավորումների խնդրում կործանիչներ:

«Կարծում եմ՝ Ձմեռ պապը գոյություն ունի։ Այսօր ծնվել է ինքնաթիռների նոր կոալիցիա։ Ուկրաինացի օդաչուներն անհամբեր սպասում են F-16 կործանիչների պատրաստման մեկնարկին։ Այժմ նրանք կկարողանան աջակցել իրենց եղբայրներին և քույրերին ցամաքում և ծովում, որպեսզի հաղթեն այս պատերազմում»,- գրել է ուկրաինացի պաշտոնյան։

Հիշեցնենք, որ ավելի Սպիտակ տունը հաստատել էր, որ Վաշինգտոնը կմիանա «մարտական ​​ինքնաթիռների կոալիցիային», որը ուկրաինացի օդաչուներին կպատրաստի չորրորդ սերնդի կործանիչների, այդ թվում՝ F-16-ների օգտագործմանը: Բացի այդ, Սպիտակ տունը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները կքննարկեն, թե երբ և որքան կործանիչ կստանա Ուկրաինան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան