Ռուսաստանն ու Չինաստանը պատրաստվում են համատեղ առաքելություն իրականացնել դեպի Մարս: Այս մասին «Վեստիին» հայտնել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Բականովը։
«Համատեղ աշխատանքի ուղղություններցի մեկը դեպի Լուսին, իսկ մյուսը՝ դեպի Մարս համատեղ առաքելություններն են», - ասել է Բականովը։
Նրա խոսքով՝ «Ռոսկոսմոսը» Չինաստանի հետ համագործակցությունը դիտարկում է ոչ միայն Լուսնի ուսումնասիրման շրջանակներում։
Չինաստանի հետ փոխգործակցության ուղղություններից մեկը Բականովը անվանել է նավիգացիայի ճշգրտության բարձրացման համար «GLONASS» և «BeiDou» համակարգերի հնարավորությունների մեկտեղումը: