Արտաքին 4 տարի առաջ - 18:17 31-01-2022

Գերմանացի բժիշկներն առաջարկել են դեպի Մարս թռիչքի ժամանակ տիեզերագնացներին մտցնել ձմեռային քնի մեջ

Եվրոպական տիեզերական գործակալությունը մշակել է հեռավոր տիեզերական առաքելություններում հիբերնացիայի օգտագործման ռազմավարություն: Այս ռազմավարությունը նկարագրող գիտական ​​հոդվածը հրապարակվել է Neuroscience & Biobehavioral Reviews ամսագրում։

Անաբիոզը օրգանիզմում կենսական պրոցեսների ժամանակավոր դանդաղում է կամ դադարեցում:

Ձմեռումը կամ հիբերնացիան նյութափոխանակության դանդաղման ավելի մեղմ տարբերակ է, որն օգնում է շատ կաթնասունների վերապրել անբարենպաստ ժամանակաշրջաններ: Մասնավորապես, արջերն ընկնում են ձմեռային քնի մեջ։

Մյունխենի համալսարանական հիվանդանոցից Ալեքսանդր Շուկերը և նրա գործընկերները կարծում են, որ երկարատև թռիչքների ժամանակ տիեզերագնացներին ձմեռային քնի մեջ մտցնելը զգալիորեն կխնայի սննդի և կենսաապահովման համակարգերի վրա քաշը: «Այս պահին, մեր հաշվարկներով, դեպի Մարս երկամյա թռիչքի համար յուրաքանչյուր մասնակից պետք է ունենա օրական 30 կիլոգրամ ծանրաբեռնվածություն, և դա առանց ճառագայթահարման պաշտպանության և սթրեսը թոթափող բաների»,- գրում են հեղինակները:

Եթե ​​տիեզերագնացների նյութափոխանակության արագությունը կրճատվի 25 տոկոսով, կպահանջվեն ավելի քիչ պաշարներ, իսկ կացարանների չափերը կարելի կլինի կրճատել: Գիտնականների կարծիքով՝ մարդու հիպերնացիայի մշակման համար կարելի է հիմք ընդունել արջերի ձմեռումը, քանի որ դրա ընթացքում նրանց մարմնի ջերմաստիճանը նվազում է ընդամենը մի քանի աստիճանով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով