Ավելին 1 ամիս առաջ - 13:28 29-07-2026

Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հումորիստ Գրիգ Գևորգյանն ու պարուհի Սոնա Եսայանն ամուսնացել են 2019 թվականին։ Այս տարիների ընթացքում զույգն ակտիվ շարունակել է իր աշխատանքային գործունեությունը, ճամփորդել է և հանդես եկել համատեղ հրապարակումներով, սակայն նրանց հետ կապված ամենաքննարկվող հարցերից մեկը շարունակում է մնալ երեխա չունենալու թեման։

Անդրադառնալով այդ հարցին՝ պարուհին խոսել է Հրաչ Մուրադյանի «Բաց սիրտդ» հաղորդման ընթացքում։ Սոնան պարզաբանել է, որ պատճառը խիստ ծանրաբեռնվածությունն է. «Մենք ուղղակի անկեղծ շատ ծանրաբեռնված, զբաղված ենք և ուզում ենք՝ այն պատկերացումները, որոնք կան մեր մտքերում՝ թե ինչպես պետք է դաստիարակենք, մեծացնենք, ինչ ժամանակ պետք է տրամադրենք երեխային, փորձենք այդ ժամանակը մեր ուզած ձևով գտնել։ Մինչ այս պահը և հետո էլ նախագծերի հետևից ենք ընկած եղել, ու կարծում եմ՝ այն պատուհանը, որը պետք է լայն բացվի, ոչ թե կիսաբաց, հենց այդ պատուհանը մեծ բացելու համար էլ սպասում ենք ճիշտ ժամանակին»։

Թամարա Քալանթարյան